Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հալվա հալվա ասելով բերանը չի քաղցրանա

Հալվա հալվա ասելով բերանը չի քաղցրանա
03.04.2019 | 21:35

«Այս տարվա առաջին եռամսյակում մուտքերը գերակատարվել են ստվերի բացահայտման հաշվին և ոչ տնտեսության ակտիվացման։ Մենք կատարելու և գերակատարելու ենք պետբյուջեով սահմանված մուտքերի հավաքագրումը՝ ստվերից դուրս բերելով հարկերը։ Սակայն հաջորդ տարիներին ակնկալում ենք, որ տնտեսական աճը պետք է լինի դոմինանտը և ոչ ստվերի բացահայտումը»,- այսօրվա ասուլիսում, ներկայացնելով 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշները, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Քանի որ հարկային կառույցը տնտեսության ինդիկատորներից մեկն է, մենք փորձեցինք ճշտել՝, արդյո՞ք «Հարկային Օրենսգքրի» անընդհատ փոփոխությունը նպաստում է ներդրողների մոտ վստահության բարձրացմանը, և եթե նկատի ունենանք, որ սպասվածին հակառակ ԱԺ-ում ներկայացված նոր «Հարկային Օրենսգիրքը» առաջացրել է գործարարների դժգոհությունը, ապա ո՞րն է այս քաղաքականության արդյունավետությունը։ «Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, որ մենք պետք է կանխատեսելի «Հարկային Օրենսգիրք» ունենանք։ Երբ 2016-ին ընդունվում էր «Հարկային Օրենսգիրքը», դրա գաղափարում դրված էր կանխատեսելիությունը։ Հանրությանը ներկայացվել էր այնպիսի օրենսգիրք, որը տեսանելի ապագայում չպետք է փոփոխությունների ենթարկվեր։ Սակայն կարծում եմ, որ այն մեր երազած «Հարկային օրենսգիրքը» չէր և´ այն ժամանակ, և´ այժմ։ Մենք հիմա երկընտրանքի առջև ենք կանգնել կամ «Հարկային Օրենսգիրքը» չենք փոփոխում, որպեսզի տեսանելի ապագայում մարդկանց ապացուցենք, որ փոփոխություններ չեն արվելու, կամ պետք է այնքան փոփոխենք, մինչև մեր ուզած «Հարկային օրենսգիրքը» ունենանք։ Այդ երկու տարբերակներից, կարծում եմ, երկրորդն է ճիշտ»,- ասաց Դավիթ Անանյանը։ Այլ կերպ ասած, չի բացառվում, որ առաջիկա 5-10 տարիներին մենք ևս մի նոր «Հարկային օրենսգիրք» ունենանք։


Ասուլիսում լրագրողները չշրջանցեցին գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման խնդիրը։ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ մի կողմից, ճիշտ է, մոտ 60 անգամ բարձրացվել է գրավատների պետտուրքի չափը, սակայն, միևնույն ժամանակ, 18%-ով նվազել է շահութահարկը․ «Այստեղ մենք գործ ունենք ֆինանսների նախարարության և ԿԲ-ի համատեղ աշխատանքի արդյունքի հետ։ Հետևաբար, ես շատ կկարևորեի ԿԲ-ի դիրքորոշումը։ Այնպես որ, հարցը բազմաշերտ է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ